ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը լուսանկար է հրապարակել՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի աղբատարի ղեկին։
«Ծանր աշխատանք է, բայց մենք աստիճանաբար մաքրում ենք աշխարհը կանանց դեմ բռնությունից», - լուսանկարին կից գրել է նա՝ տեղեկացնելով, - «ՄԱԿ-ի կողմից կազմակերպված «Orange the world - ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» արշավը մեկնարկում է այսօր՝ Կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օրվա արթիվ: