Հասարակություն

Եվրասիական հիմնադրամը նոր կարգավիճակ կստանա

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) նոր կարգավիճակի շնորհման հարցը: Առաջարկվում է հիմնադրամին տալ անկախ միջազգային ֆինանսական կառույցի կարգավիճակ:

«Սա կարևոր քայլ է. հիմնադրամն այսուհետ կկարողանա ավելի արագ արձագանքել անդամ երկրների ֆինանսական կարիքներին», - նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը:

2009-ին ստեղծված հիմնադրամը մինչ այժմ գործել է Եվրասիական զարգացման բանկի հովանու ներքո: 8.5 մլն դոլար կապիտալ ունեցող կառույցում Հայաստանի ներդրումը կազմում է 1 մլն դոլար: Խոշորագույն ներդրողներն են Ռուսաստանը և Ղազախստանը:

«Հայաստանն ակտիվորեն օգտվում է հիմնադրամի հնարավորություններից՝ իրականացնելով բազմաթիվ վարկային և դրամաշնորհային ծրագրեր», - հավելել է փոխնախարարը:

Նոր կարգավիճակի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2024թ. հունիսին: Խորհրդարանական հանձնաժողովն արդեն հավանություն է տվել փաստաթղթի վավերացմանը:

Նշենք, որ ԿԶԵՀ անդամ են 6 երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Այն 15 տարի գործել է առանց իրավաբանական անձի կարգավիճակի։ Նպատակն է ապահովել տարածաշրջանային ֆինանսական կայունությունը