Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը մանրամասներ է հայտնել առաջին խորհրդակցությունից։
«Այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացրել եմ գործակարգավարական խորհրդակցություն։
Նախ ծանոթացել եմ աշխատակազմի հետ, ապա նախարարի տեղակալները հակիրճ ներկայացրել են իրենց համակարգման ոլորտները։
ՏԿԵ նախարարության համակարգման ենթակայության տակ գտնվող կոմիտեների ղեկավարները ևս ներկայացրել են իրենց ոլորտները և ընթացքում գտնվող ծրագրերը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին հորդորել եմ աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից։
Գործակարգավարական խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին, նախարարության առաջիկա անելիքներին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս»։