Հասարակություն

Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները

Օրերս Մալթայում տեղի է ունեցել թվային աշխարհի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ ftNFT YoCerebrum ամենամյա մրցանակաբաշխությունը։ Նախորդ երկու տարիներին միջոցառումն անցկացվել է Դուբայում, այս անգամ մրցանակաբաշխության անցկացման վայր էր ընտրվել Մալթայի Մանոել կղզու Ֆորտ Մանոել ամրոցը։

Մրցանակաբաշխությանը ներկա էր գտնվում Մալթայի հանրապետության էկոնոմիկայի նախարար Սիլվիո Շկեմբրին, հրավիրված էին WEB3 թվային աշխարհի ներկայացուցիչներ, ինֆլուենսերներ և հանրային դեմքեր։ Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն, ինչպես նաև պարային խմբեր և երաժիշտներ Մալթայից։

Հավելենք, որ հընթացս Մալթայում կայացած SiGMA B2B մրցանակաբաշխության շրջանակում Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանն արժանացել է «Տարվա առաջնորդ» մրցանակին։ Forbes-ի հետ զրույցում Վիգեն Բադալյանն անդրադարձել է արվեստի թվայնացմանը․  «Նորարարությունը մեծ դեր է ունենալու ֆինանսական ոլորտի և արվեստի ապագայի ձևավորման գործում։ Web3-ը ներդրողներին, ստեղծագործողներին և պարզապես ոլորտով հետաքրքրվողներին մշտապես առաջարկում է թվային ակտիվների կիրառությամբ ոլորտը զարգացնելու լայն հնարավորություններ», - ասել է նա։ Ի դեպ, վերջերս Fastex-ն ստացել է նախնական հաստատում Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից (MFSA) Վիրտուալ ֆինանսական ակտիվների (VFA) 4-րդ դասի արտոնագրի համար:  Սա նոր ձեռքբերում է եվրոպական շուկայում գործունեություն ծավալելու  և օրենսդրական նոր կարգավորումների ստացման համատեքստում:

Այս տարի ftNFT YoCerebrum Awards-ի պարգևատրումները 2024 FTN-ը և «Բահամուտ» ձկան տեսքով արձանիկն էին, որը խորհրդանշում է նորարարություն և  ստեղծարարություն։ Մրցանակաբաշխության անվանակարգերը 15 էին։ Միջազգային ժյուրիի քվեարկության փուլը հաղթահարելուց հետո յուրաքանչյուր անվանակարգի համար ընտրվել է 4 թեկնածու, ինչին հաջորդել է բլոկչեյն և հանրային քվեարկությունը, որի արդյունքներն են․

•⁠ ⁠Տարվա NFT նախագիծ ՝ «You Could Suffer in Heaven»/«Դու կարող ես տառապել դրախտում»

•⁠ ⁠Լավագույն արվեստի ցուցադրություն ֆիջիթալ սփեյսում՝ «Ջոկեր» հավաքածու

•⁠ ⁠NFT հայտնություն՝ Անաստասիա NFTart

•⁠ ⁠Լավագույն ֆիջիթալ NFT՝ «Tempus Impromptu»

•⁠ ⁠Ամենանորարարական NFT հավաքածու՝ «Cacticrew»

•⁠ ⁠Լավագույն Motion Art NFT՝ «Mind Your Scrolling»

•⁠ ⁠Լավագույն AKNEYE արտիստ Բիենալե 2024-ի ընթացքում՝ Սաթենիկ Ղուլիջանյան

•⁠ ⁠Լավագույն AKNEYE արտիստ՝ Ռաֆայել Մեգալ

•⁠ ⁠Լավագույն սփեյս YoCerebrum-ում՝ «Dubai Sports Track»

•⁠ ⁠Լավագույն նորաձևության NFT նախագիծ՝ «LAGANZA»

•⁠ ⁠Լավագույն Dream Factory նախագիծ՝ Վարդան Տեպիկյանի արվեստի պատկերասրահ

•⁠ ⁠Լավագույն Web 3.0 լուսաբանում՝ «HackerNoon»

•⁠ ⁠Լավագույն FTN կազինո խաղ՝ «Barbara Bang – FTN Coins»

•⁠ ⁠Լավագույն Ortak խաղի հավաքածու՝ «Evolution – FTN Crazy Game»

•⁠ ⁠Լավագույն YoCerebrum կազինո սփեյս՝ CreedRoomz

Արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման հիմնական նպատակն է մոտիվացնել և աջակցել այն բոլոր արտիստներին և մասնակիցներին, որոնք իրենց ներդրումն են  ունենում թվային արվեստի, NFT-ների բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման գործընթացում։

ftnft.am-ի մասին

ftNFT.am-ը հայկական առաջին NFT հարթակն է, որի նպատակն է Հայաստան բերել NFT-ների համաշխարհային փորձն ու դրանք հասանելի դարձնել ՀՀ դրամով: Նկար, երաժշտություն, ֆիլմ, ներկայացում, զարդարվեստ ու բազում այլ արվեստի ճյուղեր և բիզնեսներ կարելի է ադապտացնել նորագույն տեխնոլոգիաներին և թվայնացնել՝ միաժամանակ պահպանելով դրանց արժեքն ու իսկությունը։

ftNFT.am-ը մեծ հեռանկարներով լի հարթակ է, որտեղ կարելի է ծանոթանալ NFT աշխարհին ու սկսել ստեղծել, գնել և վաճառել թվային և ֆիզիկական NFT-ներ հայկական արժույթով: Հարթակն անվտանգ է ու թափանցիկ և՛ իրավաբանական, և՛ ֆինանսական տեսանկյունից: