Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ ավտոտնակում այրվում է երկու ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:49-ին, մարվել՝ 04:42-ին: Այրվել են «Lexus» մակնիշի մեկ ավտոմեքենա և «Lexus» մակնիշի մեկ այլ ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ, ինչպես նաև՝ կենցաղային իրեր: