Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան։
Տնօրեն Սահակ Հակոբյանը նախարարին է ներկայացրել նոր ներդրված կենտրոնացված ծառայության աշխատանքների ընթացքը, անցած ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունը։
Անահիտ Ավանեսյանը կարևորվել է շտապ օգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ և ռացիոնալ կազմակերպելը։ Ծառայության համալրումը, նյութատեխնիկական վերազինումը, թվայմացումը և ընդգրկվածությունը շարունակվում է։
Մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու Անահիտ Ավանեսյանն այնուհետև եղել են Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայում, որն ընդգրկված է վերանորոգվող բուժհաստատությունների ցանկում։
Նախարարը զրուցել է բուժաշխատողների հետ, հետաքրքրվել բոնուսային համակարգով վճարման, իմունականխարգելման ընթացքից։