Դպրոցականներին խորհուրդ է տրվում հրաժարվել արագ սննդից, էներգետիկ ըմպելիքներից և չիպսերից, ինչպես նաև նվազեցնել քաղցր գազավորված ըմպելիքների և կետչուպի օգտագործումը, քանի որ այդ մթերքները կարող են առաջացնել աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդություններ և առաջացնել քաշի ավելացում։
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Լյուբերցիի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Ելենա Պոզդնյակովան։
Բժշկի խոսքով՝ վերոնշյալ մթերքների օգտագործումը կարող է ոչ միայն կարճատև առողջական խնդիրներ առաջացնել, այլև հանգեցնել աղեստամոքսային տրակտի խրոնիկական հիվանդությունների՝ գաստրիտ, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի բորբոքում։
«Բացի այդ, այս մթերքները բացասաբար են անդրադառնում ենթաստամոքսային գեղձի աշխատանքի վրա, և էներգետիկ ըմպելիքները նաև վտանգ են ներկայացնում նյարդային և սրտանոթային համակարգերի համար», - բացատրել է Պոզդնյակովան: