Հասարակություն

«Արագաչափերը հանելու հարցը ճիշտ կլինի լուծել հանրաքվեի միջոցով»․ Փաշինյան

Ովքեր հանդես են գալիս արագաչափերը հանելու օգտին, ինքս կաջակցեմ, որպեսզի սկսեն ստորագրահավաք՝ արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնություն բերել ԱԺ, Հանրայինի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Եթե 50 000 ստորագրություն հավաքեն, կգան ԱԺ, ԱԺ-ն դեմ կքվեարկի, կանցնենք 300 000 ստորագրության։ Այս հարցը պետք է լուծել համաժողովրդական ձևով»,- նշել է վարչապետը։ 

Նա հավելել է, որ ինքը չի քարոզի ոչ «այո»-ի, ոչ էլ «ոչ»-ի օգտին:

«Ես պիտի ինչ-որ առումով ներողություն խնդրեմ այն մարդկանցից, ովքեր մտածում են, որ ես պիտի դա անեի և դա չեմ արել, բայց նաև ուզում եմ ներողություն ընտրել այն մարդկանցից, որոնք պնդում էին, որ որևէ դեպքում դա պետք չի անել և այսօր էլ պնդում են, որ իրենց փողոցներում պետք է արագաչափեր դնել»,- նշել է վարչապետը: