Նոյեմբերի 21-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ։
Քննարկման ընթացքում ընդգծվեց Հայաստանի և Ինստիտուտի միջև սերտ համագործակցությունը խթանելու փոխադարձ հանձնառությունը:
Դեսպան Մակունցը երախտագիտություն հայտնեց Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման գործում շարունակական աջակցության և դերակատարման համար։ Սթիվեն Նիքսը վերահաստատեց Ինստիտւտի հանձնառությունն աջակցելու Հայաստանի զարգացմանը։