Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ին և 24-ին, 27-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին շրջաններում, 25-ի ցերեկը , 26-ի և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ին և 27-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 23-ին և 24-ին, 27-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ին և 26-ին, 27-ի գիշերն սպասվում են տեղումներ։