Հասարակություն

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվել է բեռնատար

Նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին այրվում է բեռնատար․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Zil» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Գ․ Հ․):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։00-ին, մարվել՝ 12։22-ին։ Այրվել են բեռնատարի շարժիչի հատվածը, վարորդի խցիկը՝ մասամբ և բեռանխցիկը։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։