Հասարակություն

Քննարկվել են աղետների ռիսկի կառավարման ոլորտում բարեփոխումների վերաբերյալ հարցեր

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման ոլորտում բարեփոխումների, աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցեր։

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Լեա Հաքիմի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը, տնտեսագետ Լիքիչ Մոթային, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանը։

Առցանց տարբերակով միացել է նաև աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Դուբեն։