Հասարակություն

Հայկ Բաբայանը 30 միլիոն բնակվարձ չի ստացել

Հայկ Բաբայանը 30 միլիոն բնակվարձ չի ստացել

Մամուլում հրապարակվել է, թե իբր ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, օգտվելով պաշտոնի բարիքներից, շուրջ 4 տարի ինքն իրեն բնակարանային վարձի փոխհատուցում է տվել՝ չունենալով դրա իրավունքը։

Ըստ այդ հրապարակման՝ «Օրենքի համաձայն՝ ոստիկանության ծառայողներին, որոնք ծառայում են իրենց բնակավայրից հեռու, բնակվարձ է տրամադրվում 65-85 հազար դրամի չափով՝ կախված բնակավայրի հեռավորությունից, ընտանիքի անդամների թվից։ Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ սահմանված հեռավորություն է համարվում ոչ պակաս, քան 30 կիլոմետրը, իսկ Հայկ Բաբայանն ապրում է Կոտայքի մարզի Գառնի համայնքում»։

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Radar Armenia-ի հետ զրույցում պարզաբանեց. «Ամենակոպիտ հաշվարկով էլ որևէ ծառայող չի կարող 4 տարում ստանալ 30 միլիոն դրամ բնակվարձ։ Ինչ վերաբերում է կոնկրետ վարձատրությանը, ինչպես նշել ենք մեր պաշտոնական պատասխանում, օրենքով սահմանված կարգով է տրվել։ Հավելեմ, որ Հայկ Բաբայանից բացի՝ նաև այլ ծառայողներ, որոնք Գառնիից են, կրկին նույն սկզբունքով ստանում են վարձատրություն»,- ասաց նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական