Հասարակություն

1.6 մլրդ դրամ՝ դպրոցների ու մանկապարտեզների ծրագրի համար

Կառավարությունը վերաբաշխում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին՝ 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամի չափով:

Այն կուղղվի ՀՀ Կառավարության որդեգրած 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման/վերակառուցման/հիմնանորոգման ծրագրերի պատշաճ կատարմանը:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, խոսքը 4 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցների մասին է, ինչպես նաև 1 դպրոցի մարզադահլիճի կառուցման, 2 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման, 1 մանկապարտեզի և 1 դպրոցի կառուցման շինաշխատանքների ու հարակից ծառայությունների համար: Գումար կհատկացվի նաև 1 կրթահամալիրի նախագծման համար, ինչպես նաև Աճարկուտ բնակավայրում բասկետբոլի դաշտի կառուցման համար: 

«Այս աշխատանքների համար հատկացվում է 1 մլրդ 444 մլն դրամ: Լրացուցիչ ևս 832 մլն դրամ ուղղվում է մի շարք օբյեկտների չափագրման աշխատանքներին, որոնք արդեն իսկ նշված դպրոցների և մանկապարտեզների թվում են»,- ասել է նախարարը: