Հասարակություն

Թորոսյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի դեսպանի հետ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, որպես Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, հանդիպել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Մարգե Մարդիսալու-Կահարին։

«Դեսպանի հետ արձանագրեցինք հայ-էստոնական հարաբերությունների բարձր մակարդակը, որը վերջին տարիներին ավելի մեծ տեմպերով է զարգանում և նախանշեցինք հետագա անելիքները»,- տեղեկացրել է Թորոսյանը։