«Սահմանափակումներ ունեցող մարդկանց պարագայում մենք պետք է օգնենք, որպեսզի նրանք աշխատանքային հմտություններ ձեռք բերեն, որովհետև, կներեք, բայց, օրինակ, ժամանակակից աշխարհում նաև սայլակին գամված մարդը կարող է աշխատել և բավականին լավ վաստակել»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ժամանակ:
Նրա խոսքով, պետք է քաջալերել աշխատանքը. «Աքսիոմա է՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել աշխատանքով: Չկա տենց տարբերակ, որ չաշխատես ու աղքատությունը հաղթահարես»: