Նոյեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99 կմ հատվածում, Մարալիկի ԱԳԼՃԿ-ի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Արտակ Ա․-ի վարած «Կամազ» մակնիշի և Երևանի բնակիչ, 39-ամյա Սարգիս Մ․-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են։