ՀՀ կառավարությունը վերանայել է արխիվային նշումով բժշկական փաստաթղթերի պահպանության ժամկետները։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկվել է կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Ըստ հիմնավորումների, պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի ցանկում են ընդգրկվել լաբորատոր գործունեությանն առնչվող բժշկական փաստաթղթերը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ գործունեությունը կանոնակարգող միջազգային ստանդարտները սահմանում են տեղեկատվության և՛ թղթային, և՛ էլեկտրոնային տարբերակների պատշաճ պահպանում և կառավարում, ուստի սույն նախագծով նախատեսվում է կիրառել լաբորատոր գործունեությանն առնչվող փաստաթղթերի արդի ձևակերպումները, իսկ պահպանման ժամկետները սահմանել առնվազն 5 տարի»։
Կառավարության նիստում հարցը ներկայացնելու է նախարար Անահիտ Ավանեսյանը։