Հասարակություն

Օրենքով գող Արմեն Ղազարյանի արդարացման դատավճիռը կբողոքարկվի

Օրենքով գող Արմեն Ղազարյանի արդարացման դատավճիռը կբողոքարկվի

Օրենքով գող «Պզո» մականունով հայտնի Արմեն Ղազարյանն արդարացվել է։ Նրա փաստաբան Էդգար Արամյանը հայտնել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է արդարացման վերդիկտ՝ արդարացնելով Ղազարյանին՝ «օրենքով գողի» կարգավիճակ պահելու մեղադրանքով։

Radar Armenia-ն գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու։

Նշենք, որ այս գործով դատավորը Վահե Ջիվանյանն է։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական