Հասարակություն

Ավտոմեքենան ընկել է ձորակը. վարորդը մահացել է

Ավտոմեքենան  ընկել է ձորակը. վարորդը մահացել է

Նոյեմբերիի 20-ին, ժամը 06:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում, «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Խ., ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական