ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են. «ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի, Անվտանգային ուժերի օժանդակման 4-րդ բրիգադի, Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների մասնակցությամբ անցյալ շաբաթ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի ունեցավ 4-օրյա աշխատաժողով՝ «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով։
Թիմերը դիտարկեցին հարափոխ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողություններին հարմարվելու գլոբալ հեռանկարներն ու ուղիները՝ նոր գաղափարների և ստեղծարար մոտեցումերի միջոցով»։