Հասարակություն

Արա Մկրտչյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Մկրտչյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Նա այս պաշտոնին նշանակվել էր 2024թ. հունիսին։ Ավելի վաղ Մկրտչյանը արդարադատության նախարարի տեղակալն էր։