Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը, 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-ին և 23-ին, 24-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ, նոյեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը, 24-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-ին և 23-ին, 24-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։