Հասարակություն

Լենա Նազարյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Լենա Նազարյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին. այս մասին հայտնում են հիմնադրամից։

Միաժամանակ, նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն: 

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Հիմնադրամի հիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի անդամ Լենա Նազարյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական