Հասարակություն

Փախուստի դիմած ծանր հանցանքի համար կալանավորվածը վնասազերծվել է

Նոյեմբերի 18-ին ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են այսօր ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Գորիս» քրեակատարողական հիմնարկից հատուկ ուղեկցող ծառայողների մոտից փախուստի դիմած՝ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված անձին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կալանավորն Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հայկազ Թ.-ն է, ում տեղափոխում էին Երևան, սակայն հասնելով Վայոց ձորի վարչական շրջան՝ Վայքի տարածքից նա դեռևս անհայտ հանգամանքներում դիմել էր փախուստի։

Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և տեղեկությունն արդեն փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։