Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Կարեն Թումանյանն է։
ԲԴԽ-ից հայտնում են, որ տարիքով ավագ անդամ Արմեն Դանիելյանը դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից։
Ուստի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները վերապահվել են խորհրդի հաջորդ տարիքով ավագ անդամ Կարեն Թումանյանին՝ մինչև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համալրումը:
Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանն այսօր հրաժարական է ներկայացրել ԲԴԽ նախագահի պաշտոնից, միաժամանակ, հրաժարվելով ԲԴԽ անդամությունից։