Հասարակություն

ՀՀ-ից ԱՄՆ է արտահանվել ոսկերչական իրեր, թռչող սարքեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25%-ով՝ կազմելով 50,2 մլն դոլար։ Հիմնականում ԱՄՆ ենք արտահանել ոսկերչական իրեր, թռչող սարքեր, ալկոհոլային խմիչքներ, ջրեր, ծխախոտ։

Այնուամենայնիվ ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով, քանի որ ներմուծումն է կտրուկ կրճատվել, մասնավորապես ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 անգամ կամ 442 մլն դոլարով»։