Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի խափանման միջոց ընտրված տնային կալանքը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դատախազի բողոքի հիման վրա փոխել է կալանքի։
Այդ մասին Radar Armenia-ին հայտնեցին Դատախազությունից։
Կրտսեր Բալասանյանը մեղադրվում է Գյումրիի Սեվ բերդ ամրոցի հարակից հողատարածքներն ապօրինի ձեռք բերելու, իսկ գործով անցնող մյուս 4 անձիք, այդ թվում՝ հայրը՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ հողատարածքն ապօրինի օտարելու համար։