Հասարակություն

Գողությունը կատարել էր տան բնակիչը

Նոյեմբերիի 11-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացել Քրեական ոստիկանության Արմավիրի վարչությունում:

Նոր Կեսարիա գյուղի բնակիչը հայտնել էր, որ տան դուռը բաց է, տնից գողացել են գումար ու ոսկյա զարդեր:

Մեկնած օպերատիվ խումբը ճշտել է, որ տան երկու ննջասենյակներից գողացել են ոսկյա զարդեր և 600 հազար դրամ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն տան բնակիչ 20-ամյա կինը:

Նոյեմբերի 14-ին նա ներկայացվել է քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են: