Սպորտ

Վինիսիուսը վիրավորել է մրցավարին

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը քննադատել, ապա՝ վիրավորել է 2026թ․ աշխարհի առաջնության որակավորման խաղի գլխավոր մրցավար Անդրես Ռոխասին։ Խաղը, որը կայացել է հինգշաբթի, ավարտվել է 1:1 հաշվով։

Հանդիպման սկզբում մրցավարը սխալ է թույլ տվել՝ բրազիլացիներին չտալով առավելություն, ինչի հետևանքով խափանվել է հակագրոհի հնարավորությունը։

Դրանից հետո Վինիսիուսը քննադատել է մրցավարին։ Հեռուստատեսային կադրերում երևում է՝ ինչպես է հարձակվողը պորտուգալերենով վիրավորանք հասցնում մրցավարին։