Հասարակություն

97.96 մլն դրամի տուգանք՝ ՀԴՄ խախտումների համար

97.96 մլն դրամի տուգանք՝ ՀԴՄ խախտումների համար

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 213 դեպք և շուրջ 97.96 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 14 դեպքով 14 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 41․53 մլն դրամի չափով:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.

  • կացության կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․54 մլն դրամ տուգանք,
  • hագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․3 մլն դրամ տուգանք,
  • հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․2 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 3.35 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 17 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութում 6 հարկ վճարողի մոտ 6 դեպքով արձանագրվել է շուրջ 12.47 մլն դրամ տուգանք,
  • սպորտի, զվարճության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․83 մլն դրամ տուգանք,
  • տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․84 մլն դրամ տուգանք։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 14 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 213 հարկ վճարողների ցանկը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական