ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր չի ներկայացել հակակոռուպցիոն քրեական դատարան՝ «Մարտի 1»-ի վերաբացված քրեական գործի դատավարությանը։ Դատական նիստին չի ներկայացել նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Պաշտպանները պնդել են, որ Քոչարյանն ու Օհանյանը չունեն մեղադրյալի դատավարական կարգավիճակ, ուստի չեն եկել։