Հասարակություն

Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ

Խորհրդարանը Մեսրոպ Մեսրոպյանին ընտրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։

Քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, որից 65-ը կողմ է քվեարկել, 1-ը՝ դեմ։

Հիշեցնենք՝ Մեսրոպյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։