Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առաջիկայում կգործի նոր՝ Մոսկովյան 5 հասցեում, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի հարևանությամբ գտնվող քառահարկ վարչական շենքում. որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում։
Մարդու իրավունքների պաշտպանը բացատրել է, որ գործող վարչական շենքում աշխատատեղերի մակերեսները բավարար չեն աշխատանքային պայմանների ապահովման համար, օրինակ, 24 մ² տարածքով աշխատասենյակում աշխատում է 5 մարդ։
«Պաշտպանի աշխատակազմի հաստիքների ընդհանուր թիվը 98 է։ Պուշկինի 56ա հասցեում գտնվող վարչական շենքում այժմ փաստացի 70 աշխատող կա, իսկ 18 հաստիք դեռևս թափուր է, և առկա է համալրման անհրաժեշտություն։ Մինչդեռ, աշխատակազմի վարչական շենքում առկա աշխատատեղերն արդեն իսկ բավարար չեն համալրման գործընթացն ապահովելու համար»,- նշվում է հիմնավորումներում։