Հասարակություն

Քննարկվել են ճանապարհների պահպանման աշխատանքներին առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը հանդիպել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքներին առնչվող հարցեր։ Հատուկ ընդգծվել է, որ պետք է արվի հնարավորը սպասարկման աշխատանքների որակը բարելավելու ուղղությամբ։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները։ Նախարարության գիտելիքահենք տնտեսության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ենոքյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող տնտեսության արդիականացման ծրագիրը, որի նպատակն է տնտեսվարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելով արտադրական միջոցները։

Մանրամասն անդրադարձ է կատարվել ծրագրի առանձին բաղադրիչներին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պատասխանել են նաև ներկաների հարցերին։