«Տեղը, որտեղ նստում, նիստը վարում եմ, ձեր տեղն է»,- արձագանքելով «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանի հայտարարություններին՝ ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։
«Եկեք, ձեր քվոտաները վերցրեք, նիստերը դուք վարեք, կոճակներն էլ, ոնց ուզում եք, աշխատեցրեք»,- ասել է նա։ Թունյանն, անդրադառնալով իր հասցեին Ավետիսյանի մեղադրանքներին, թե անջատում է ընդդիմադիրների բարձրախոսը, նշել է. «Էդ դուք ի՞նչ եք ասում, որ ձեր միկրոֆոններն էլ անջատենք։ Ինչքան խոսում եք, ի վնաս ձեզ է, ինչքան շատ խոսեք, ի օգուտ մեզ է․ ինչու՞ պետք է ձեր միկրոֆոնն անջատենք»։