Սրտի հանկարծակի կանգ կարող է պատահել ցանկացածի հետ, ցանկացած պահի, բայց ճիշտ գործիքների և գիտելիքների կիրառմամբ հնարավոր է կյանքեր փրկել։ «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում ձեռնարկվել են հետևյալ քայլերը․
- Կրթական ծրագրերի միջոցով սիրտ-թոքային վերակենդանացման մասին իրազեկվածության բարձրացում և կամավորների վերապատրաստում։
- Երևանի փոքր կենտրոնում՝ հանրային վայրերում, ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորների (AED) տեղադրում։
- Բջջային հավելվածի ստեղծում, որի միջոցով վերապատրաստված կամավորները կստանան շտապօգնության ծառայության աշխատակիցների ահազանգերը սրտի կանգի դեպքում և կկարողանան անհապաղ օգնություն ցուցաբերել՝ մինչև բժիշկների ժամանումը։
- Նոր տեխնոլոգիաների միջոցով շտապօգնության դիսպետչերական կենտրոնի և կամավորների միջև կապի ապահովում:
- Գրանցվե՛ք անվճար սիրտ-թոքային վերակենդանացման և դեֆիբրիլյատորների օգտագործման դասընթացին և դարձե՛ք հերոս:
Մանրամասները՝ տեսանյութում։