Հասարակություն

ԿԽՄԿ-ն ԼՂ-ում մահացած կնոջ մարմինը Հայաստան տեղափոխելու հարցով Ադրբեջանին առաջարկել է իր ծառայությունները

Ադրբեջանական կողմը մինչ այս պահը Հայաստանին չի փոխանցել  հոկտեմբերի 20-ին ԼՂ-ում մահացած հայ կնոջ մարմինը։ 

ԿԽՄԿ-ից Radar Armenia-ի հետ զրույցում ասացին, որ որ այդ հարցով ընտանիքը դիմել է կազմակերպությանը․

«Մենք կապի մեջ ենք համապատասխան իշխանությունների հետ, սակայն այդ որոշման հետ կապված հարցերը մեր ձեռքին չեն։ Մենք առաջարկել ենք մեր ծառայությունները՝ որպես չեզոք միջնորդ կազմակերպություն, սակայն այս պահին որևէ առաջընթաց չկա»,- ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։

Հայկ Մագոյան