Հասարակություն

Մտել է հարևանի տուն և կերամիկայի տարայից գումար գողացել

Քրեական ոստիկանության Վայոց ձորի վարչությունում ստացվել էին հավաստի տեղեկություններ, որ Արփի գյուղի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ հոկտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացու առանձնատուն և կերամիկական տարայից գողացել գումար:

Նոյեմբերի 13-ին նա հրավիրվել է ոստիկանություն և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել արարքը:

Նա խոստովանել է նաև, որ նույն հոկտեմբեր ամսին մուտքի դռան կախովի փականը բացել ու մտել է մեկ այլ համագյուղացու տուն և գողացել գոմում դրված բենզասղոցը, որն այժմ էլ գտնվում է «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի բեռնախցիկում:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: