Հասարակություն

Պայթյուն Չարենցավանի բնակարաններից մեկում

Նոյեմբերի 14-ին, ժամը 11:43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Պարզվել է, որ բնակարանում գազի բալոններից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, որն ուղեկցվել է պայթյունով.  փլուզվել է  բնակարանի պատը՝ մոտ 12 քմ, տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:52-ին, մարվել՝ 11:54-ին: Այրվել են կենցաղային իրեր: