Հասարակություն

Դիլիջանում սուբվենցիոն ծրագրերով բարելավվել են ենթակառուցվածքները

Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում իրականացվել են մի շարք սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը:

Դրանք ընդգրկել են հիմնականում հետևյալ ոլորտները՝ փողոցի ասֆալտապատում և մայթերի վերանորոգում, սելավատարի հիմնանորոգում, ներգյուղական փողոցների տուֆապատում, բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում, մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի վերանորոգում, ջրամատակարարման համակարգի արդիականացում և այլն։

Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի ասֆալտապատում և մայթերի վերանորոգում, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան-ՍայաթՆովա-Աղստև սելավատարի հիմնանորոգում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1․033,4 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 40 %, իսկ համայնքի ներդրումը՝ 60 %։

Աղավնավանք բնակավայրում ներգյուղական փողոցների տուֆապատում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 139,7 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 65 %, իսկ համայնքի ներդրումը՝ 35 %։

Դիլիջան քաղաքի 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 107,4 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 70 %, իսկ համայնքի ներդրումը՝ 30 %։

Դիլիջան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի վերանորոգում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 91,1 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 70 %, իսկ համայնքի ներդրումը՝ 30 %։

Խաչարձան բն․ 2-րդ, 3-րդ փող․տուֆապատում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 78,1 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 60 %, իսկ համայնքի ներդրումը՝ 40 %։

Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 251,1 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 65 %, իսկ համայնքի ներդրումը՝ 35 %։