Նոյեմբերի 13-ին, ժամը 17:48-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանեվան և Մեծ Մասրիկ գյուղերի միջակայքում այրվում է տորֆ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տորֆավան գյուղի տորֆի դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։25-ին, մարվել՝ 21։06-ին։ Մոտ 1 հա տարածքում 40 օջախով այրվել է տորֆ: