Երեկ ԱԺ-ի շենքին է մոտեցել մի տարեց քաղաքացի և հայտնել, որ կինքնահրկիզվի։
Radar Armenia-ին ՆԳՆ-ից մանրամասներ հայտնեցին դեպքից։ Ըստ այդմ, նոյեմբերի 12-ին, ժ․ 13։00-ի սահմաններում, Բաղրամյան 19 հասցեին է մոտեցել մի տարեց քաղաքացի և հայտնել, որ Գավառում ունի հողային սեփականության հետ կապված խնդիրներ, և քանի որ դրանք չեն լուծվում, նա իր մոտի շշից իր վրա բենզին կլցնի, կհրկիզի իրեն և մոտը պտուտակահանը կմտցնի կոկորդը:
«Նա ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Արաբկիրի բաժին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին»,- հայտնեցին ՆԳՆ-ից:
Հայկ Մագոյան