Հասարակություն

Հրազենով կատարված հանցագործությունների թիվը 2019-2024թթ. (ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ)

Այս տարվա 9 ամսվա ընթացքում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը գրեթե հավասար է 2023թ․ ողջ տարվա ցուցանիշին։ 

Ըստ Radar Armenia-ին ՆԳՆ-ից փոխանցած տվյալների՝ 2023թ. հրազենի գործադրմամբ կատարվել է 94, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին՝ 90 հանցագործություն։

Միայն մայրաքաղաքում անցած տարի 40 այսօրինակ հանցագործություն է արձանագրվել, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ արդեն 30 դեպք։

Ստորև ներկայացնում ենք 2019-2024թթ․ ընթացքում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քանակական տվյալները՝ ըստ Երևան քաղաքի և մարզերի։

Հայկ Մագոյան