Հասարակություն

Հրդեհված անասնագոմից դուրս է բերվել 14 կենդանի, 2-ը սատկել են (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հրդեհ անասնագոմի տանիքում Նոյեմբերի 13-ին, ժամը 07:02-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշխարհիկ Սաֆարյան փողոցում գտնվող անասնագոմերից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։04-ին, մարվել՝ 11։33-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 180 քմ) և անասնագոմին կից ծածկի տակ՝ պահեստավորած մոտ 1400 հակ անասնակեր։

Փրկարարները և քաղաքացիները համատեղ անասնագոմից դուրս են բերել 14 խոշոր եղջերավոր կենդանի, որից 2-ը սատկել են։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ հատուկ տեխնիկա։