Հասարակություն

Դանակահարություն Սարի թաղում

Ոստիկանները մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 24-ամյա տղամարդուն։

Նոյեմբերի 12-ին, ժամը 10.14-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ Սարի թաղի տներից մեկում տեղի է ունեցել դանակահարություն:

Ժամը 10.33-ին հաղորդում է ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից. շտապօգնության խումբը նույն հասցեից, կրծքավանդակի վնասվածքով, բուժօգնության է տեղափոխել նույն տան բնակիչ 54-ամյա տղամարդուն:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններն են ստացել, որ վիճաբանության ժամանակ 54-ամյա տղամարդուն խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է դստեր ամուսինը:

Ժամը 11.45-ին քրեական ոստիկանները Սայաթ Նովայի պողոտայում հայտնաբերել և մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 24-ամյա տղամարդուն:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: