Հասարակություն

Ձերբակալություններ՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է, որ իրավապահները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում, կան ձերբակալվածներ։

«Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։

Ըստ այդմ կան ձերբակալվածներ։

Թեմայի հետ կապված այլ տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։