ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն անդրադարձել է 2025թ․ բյուջեի նախագծին՝ շեշտելով, որ հանձնաժողովում այն «բավական ներառական» քննարկում է անցել։
Նրա խոսքով՝ 2025թ․ կապիտալ ծախսերը կկազմեն 733 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա բյուջեի համեմատ ավելանալով 5.4%-ով։ Հատկանշական է, որ այդ ծախսերի 55.8%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին․
«2025թ․ պաշտպանության ծախսերը 20%-ով կգերազանցեն 2024-ի մակարդակը՝ կազմելով ՀՆԱ-ի 6%-ը»,– հավելել է Վարդանյանը։
Սոցիալական պաշտպանությունը նաև 2025թ․ բյուջեում է առաջնահերթություն։ Սոցիալական ծախսերը կկազմեն 95 միլիարդ դրամ՝ կազմելով ՀՆԱ-ի 8.2%-ը, և այդ ծախսերը գերազանցում են պաշտպանության ոլորտին ուղղված միջոցները։
Նա կարևորել է նաև կրթության ոլորտի համար միջոցներ ուղղելը, նշելով, որ այս ոլորտում ներդրումների արդյունքները ապագայում է երևում։