Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները նոյեմբերի 11-ին ձեռք էին բերել տվյալներ, որ Գոգարան գյուղի մի բնակիչ անտառում ապօրինի հատել է բարդի և սոճի տեսակի ծառեր:
Նույն օրը տվյալները ստուգվել են: Հաստատվել է, որ հոկտեմբերի երկրորդ կեսին 41-ամյա գոգարանցին հատել է շուրջ 25 ծառ և փայտանյութը տեղափոխել տան բակ` որպես վառելափայտ օգտագործելու համար:
Փայտանյութը հայտնաբերվել է: Վնասի չափը պարզվում է: Ի դեպ, ստուգման ընթացքում բակի պահեստարանի տեսանելի վայրում նաև հայտնաբերվել է երկփողանի հրացան, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէր:
Տղամարդը հրավիրվել է բաժին, ինչից հետո կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել Սպիտակի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են: