Հասարակություն

Ձերբակալվածներից 3-ը պաշտոնատար անձինք են

Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում իրավապահները գործողություններ իրականացրել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում. այս մասին Radar Armenia-ին հայտնեցին կոմիտեից։

«Ձերբակալված չորս անձանցից 3-ը պաշտոնատար անձինք են։ Այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել` նախաքննության շահերից ելնելով»,- տեղեկացրին կոմիտեից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ իրավապահները գործողություններ են իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում․ կան ձերբակալվածներ։

Հայկ Մագոյան